Սիրիայում զինված ընդդիմության գրոհայինները հրթիռա-ականանետային գնդակոծման են ենթարկել սիրիական բանակի պաշտպանության ներքո գտնվող Հալեպի խաղաղ թաղամասերը: Ինչպես փոխանցել է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ գնդակոծվել է հյուսիսային մայրաքաղաքի հնագույն հատվածը:
Զոհերի վերաբերյալ տեղեկություններ են ստացվել Բաբ-էլ-Ֆարաջի շրջանից, որտեղ ականների պայթյունից զոհվել է 5 մարդ, ևս 8-ը բեկորային վնասվածքներով տեղափոխվել են «Ար-Ռազի» հոսպիտալ: Ուրբաթ Հալեպում գնդակոծության հետևանքով տուժել էր 26 քաղաքացի, խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկային:
Այսօր Սիրիայի հյուսիս-արևելքում կառավարական զորքերը իրենց վերահսկողության տակ են վերադարձրել 25 գյուղ:
Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, ԴԱԻՇ-ի հանցախմբերը ձգտում են ամրապնդվել Իրաքի հետ սահմանակից շրջաններում:








































