Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Նախորդ տարի գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 4 դեպք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով ԽԱՊԿ 2012թ. զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին, նշեց, որ 2012-ի ընտրություններում իրավիճակը շատ ավելի մեղմ էր, քան 2007-08-ին: Նրա խոսքով՝ այնուհանդերձ, ընտրություններին ընդառաջ՝ իրավիճակը կրկին սրվում է:

Աշոտ Մելիքյանը նշեց, որ ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրվել է լրագրողների դեմ ֆիզիկական բռնությունների երեք դեպք, իսկ ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ մեկ: 2011-ին գրանցված հինգ դեպքերի համեմատ թիվը նվազել է մեկով:

2011-ին լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ գրանցվել է Ճնշումների 49, իսկ 2012-ին՝ 37 դեպք, իսկ տեղեկատվության իրավունքի խախտումները 23-ն էին` նախորդ տարվա 7-ի համեմատ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի խոսքով՝ հնարավոր է, որ կոմիտեն ներառել է ոչ բոլոր արձանագրված փաստերը, խախտումների իրական թիվը շատ ավելին կարող է լինել, քանի որ լրագրողները միշտ չէ, որ հրապարակավ բարձրաձայնում են իրենց հանդիպած խոչընդոտների մասին: «Մենք, այնուամենայնիվ, շատ ուշադիր ենք, քանի որ տարբեր աղբյուրներից ենք ստանում այդ տեղեկությունները»,- հավելեց Աշոտ Մելիքյանը:

2011-ին 36 դատական հայցեր էին ներկայացվել դատարաններ՝ ընդդեմ լրատվամիջոցների, և բոլորը անխտիր՝ վիրավորանքի և զրպարտության հոդվածով: Սա ճնշում էր լրատվամիջոցների նկատմամբ: 2012-ին ընդամենը մեկ դեպքում է քաղաքական գործիչը դատի տվել բլոգերին:

Նա առանձնացրեց «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի հետ կապված միջադեպը, երբ նրան տարօրինակ մեղադրանքով կալանավորեցին: Աշոտ Մելիքյանի խոսքով` այստեղ լրագրողական հանրությունը անտարբեր չմնաց, սատարեցին «Հայկական ժամանակ»-ին և պահանջեցին փոխել խափանման միջոցը, ինչը օգնեց Հայկ Գևորգյանին՝ ազատ արձակվելու: Սակայն երբ Հայկ Գևորգյանը դիմեց դատարան՝ բողոքելով անօրինական կալանավորման դեմ, նրա բողոքը մերժվեց, ինչը, ըստ Աշոտ Մելիքյանի, ճնշում էր լրագրողական հանրության նկատմամբ:

Նրա խոսքով՝ պետական ատյաններից տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները աճում են հատկապես ընտրությունների օրերին:

Այսպիսով, ԽԱՊԿ նախագահի խոսքով՝ 2012-ին գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության չորս դեպք, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ՝ ճնշումների 37 դեպք, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների՝ 23 դեպք:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում