Մոտ 4 տարի առաջ Դրյու ՄաքՀենրին, Քևին Լեհները, Քուին Վիլիամսը, Ալեք Սեմարասն ու Պատրիկ Շիլդսը որոշել էին սառցե յուրօրինակ մի բան կառուցել: 2014-ին եղանակային պայմանները նրանց թույլ չտվեցին ավարտին հասցնել այն, բայց այս տարի այն կառուցվեց ընդամենը երկու հանգստյան օրվա ընթացքում:
Կառույցը գտնվում է Վիսկոնսի նահանգում`Քարե լճի վրա: Հսկայական սյուները կշռում են մոտ 140 կգ, դրանց վրա դրված կտորներից յուրաքանչյուրը` 90 կգ:












































