Հալեպի Նոր գյուղ շրջանում հրթիռակոծության հետևանքով մահացել է 24-ամյա Գոգո Գպճյանը: Այս մասին «Արմենպրես»–ին հաղորդել են Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից:
Պատահարը տեղի է ունեցել փետրվարի 7-ի կեսօրից հետո, որի հետևանքով վիրավորվել են այլ մարդիկ ևս, որոնց վիճակը ծանր է:
Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր բախումներն այնտեղ չեն դադարում:










































