ԱՄՆ-ում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կսկսվի Յելսթոուն հրաբխի ժայթքումը: Նման կանխատեսում է արել մասնագետ Հենք Հեսլերը, գրում է rosbalt.ru-ն:
Հրաբուխը գտնվում է Վայոմինգ, Մոնտանա և Այդահո նահանգների տարածքներում: Գիտնականի խոսքերով` ժայթքումի հետևանքով գլոբալ փոփոխություններ կարող են լինել: Արգելոցը և դրա շուրջը եղած կենդանի ամեն ինչ 1600 կմ շառավղով կմաքրվի Երկրի երեսից: Ամերիկան կհայտնվի մոխրի շերտի տակ, որի հաստությունը կարող է լինել 30 սմ-ից ավելի: Բացի այդ, մոխրի հսկայական զանգվածներ օդ կարտանետվեն, ինչը կհանգեցնի Երկրի մոլորակի կլիմայի կտրուկ փոփոխության:








































