Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով ներկայումս հանդես է գալիս Մյունխենի «Բավարիա»-ում, ցավում է դորտմունդցիների անհաջող ելույթների համար:
Գերմանիայի առաջնության 19-րդ տուրից հետո Յուրգեն Կլոպի սաները 16 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը:
«Առաջիկա երեք շաբաթների ընթացքում կորոշվի, թե ինչ ուղղությամբ են նրանք ընթանում: Ես ցավում եմ, որ «Բորուսիա»-ն նման իրավիճակում է: Չեմ կարող պատկերցնել, որ Դորտմունդի ակումբը կարող է հանդես գալ երկրորդ Բունդեսլիգայում: Դա անհնարին է»,- Bild-ը մեջբերում է Լևանդովսկիի խոսքերը:







































