Պեկինի իշխանությունները արգելել են փողոցներն անվանել թեթև վարքի տեր աղջիկների, չինացի քաղաքական գործիչների, արտասահմանցիների, կղանքի ու բզեզների անուններով:
Բացի դրանից՝ խորհուրդ է տրվում խուսափել անվանումներից, որոնք հղում են կատարում արտասահմանյան աշխարհագրական անվանումներին ու տեսարժան վայրերին՝ հայտնում է The Daily Telegraph-ը:
Կանոնները, որ կազմել են Պեկինի համալսարանի մի խումբ գիտնականներ, կազմում է 21 էջանոց տպագիր տեքստ:
Արգելքի տակ են հայտնվել նաև երկրից դուրս ապրող բնակիչների անունները:







































