Լիոնի «Օլիմպիկ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Յոհան Գյուրկուֆը չի պատրաստվում մրցաշրջանի միջնամասում փոխել ակումբը, հայտնում է France Football-ը:
Խաղացողի ծառայություններով հետաքրքրված էր Մադրիդի «Ատլետիկո»-ն, ով Իսպանիայի առաջնությունում բավականին լավ է հանդես գալիս ու զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ իրենից հետ թողնելով «Ռեալ»-ին:
«Ատլետիկո»-ն ցանկանում էր ուժեղացնել կազմը ու այդ նպատակի համար դիտարկում էր Յոհան Գյուրկուֆի տարբերակը և նույնիսկ անհրաժեշտ գումար էր հավաքել նրա տրանսֆերը վարձակալելու համար, սակայն ֆրանսիացին մերժումով է պատասխանել:









































