Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կինը սպասում է չորրորդ երեխային,- գրում է Interfax-ը՝ հղում անելով լիբանանյան «Ալ-Ախբար» թերթին:
Ավելի վաղ հորդանանյան «Ալ-Բավաբան» հայտնել էր, որ Ասադի կինը հավանաբար հղիացել է հունիսին:
Եթե այս լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա Սիրիայի նախագահի կինը պետք է մարտին ծննդաբերի:








































