Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին պատկանած Ferrari-ն աճուրդում վաճառվել է ավելի քան 14 մլն եվրոյով։ Այս մասին հայտնում է Les Echos-ը։
Պարբերականի տվյալներով՝ Ferrari 250 GT SWB California Spider մոդելի մեքենան թողարկվել էր ընդամենը 37 օրինակով։
Նշվում է, որ վաճառված մեքենան համարվել է անհետացած, սակայն որոշ ժամանակ առաջ այն հայտնաբերվել էր ֆրանսիական ֆերմաներից մեկում։












































