Google-ը վերաթողարկում է իր «խելացի» ակնոցի նախագիծը, հաղորդում է New York Times-ը: Google Glass-ի մշակումներն ու վաճառքը դադարեցվել էին հունվար ամսին:
Նոր տարբերակի համար պատասխանատու է Թոնի Ֆադելը՝ Apple-ի նախկին դիզայները:
Նոր Google Glass-ի մշակումն ավելի փակ կլինի, և հանրությանը կներկայացվի միայն վերջնական տաբերակը:
Google Glass-ի հին տարբերակը ներկայացվել է 2012 թ., երբ Google-ն այն ներկայացրել է իր մշակողների համաժողովում:






































