Աբխազական Abkhazeti.info կայքի փոխանցմամբ, Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Մուրաթ Լևենթ Բուրհանին խնդրել են մեկնաբանել վաղը Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի Թուրքիա այցելելու մասին թուրքական լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված լուրը: Սակայն Լևենթը հրաժարվել է մեկնաբանել այդ լուրը: Թուրք դեսպանը նշել է, որ ինքը որևէ տեղեկություն չունի այդ կապակցությամբ:
Հիշեցնենք, որ այսօր թուրքական Today’s Zaman թերթը գրեց, որ ապրիլի 7-ին Բաղապշն այցելելու է Թուրքիա, որի շրջանակներում ապրիլի 7-8-ը գտնվելու է Անկարայում, իսկ ապիլի 9-10-ը` Ադաբազարում և Ստամբուլում: