«Ես խոսել եմ Մնացականի հետ, շնորհավորել եմ մեզ բոլորիս, որ ինքն այլևս ազատության մեջ է, որովհետև ինքն ինձ համար գոնե այդ օրվա ցուցարարի հավաքական կերպարն էր»,-ասաց գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանը:
Հավանական ձերբակալությունների վերաբերյալ Պետրոսյանը նշեց, որ հետագա ընթացքի վերաբերյալ այս պահին չի կարող ասել:«Ես հույս ունեմ և որոշակի հավատացած եմ, որ այս գործով այլևս ձերբակալություն չի լինի»,-հավելեց նա:









































