Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Հարազատները դժվար թե գլխի չընկնեին, որ Պերմյակովը սակավամիտ է. Yerkir.am

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը տառապում է օլիգոֆրենիայով՝ մտավոր հետամնացությամբ: Առանց որևէ պաշտոնական աղբյուրի նշման` ռուսական լրատվամիջոցները գրեցին, թե նա նույնիսկ մեկ ամիս բուժում է ստացել հոգեբուժարանում:   Իսկ ավելի վաղ նույն ռուսական լրատվամիջոցների հրապարակումներում Պերմյակովի հարազատները, ուսուցիչները, ընկերները հայտնում էին, թե «տղան լավ է սովորել», «շատ ակտիվ աշակերտ է եղել, ակտիվորեն մասնակցել է տարբեր դպրոցական մրցույթների, մեկ անգամ էլ առաջին տեղն է զբաղեցրել իրենց շրջանի ռազմահայրենասիրական մրցույթում», «միշտ կատարում էր մանկավարժների հանձնարարությունները» և այլն:   Հնարավո՞ր է, արդյոք,  որ անձն ունենա նման խնդիր, սակայն նրան շրջապատողները գլխի չընկնեն այդ մասին:

Yerkir.amի հարցին քրեական ոլորտում մասնագիտացած հոգեբան Արշակ Գասպարյանը պատասխանել է, որ օլիգոֆրենիան բնածին կամ ձեռքբերովի հիվանդություն է, որն ունի տարբեր աստիճաններ: Եվ եթե ենթադրենք, որ ամենաթեթև աստիճանի՝ դեբիլության հետ գործ ունենք, ապա հնարավոր է չնկատել խնդիրը վաղ տարիքում: Իսկ ահա դպրոց ընդունելիս, երբ երեխան 7 տարեկան է, քիչ հավանական է չհասկանալը, քանի որի այդ տարիքում նա խոսքի զարգացածության որոշակի մակարդակ պետք է ունենա, անգիր սովորելու և տրամաբանելու կարողություն և այլն:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք օլիգոֆրենիայով տառապող անձը կարող է մեղսունակ կամ անմեղսունակ ճանաչվել տվյալ արարքի համար, Ա. Գասպարյանը պատասխանեց, որ տվյալ հարցին պատասխանել կարող է մասնագիտական հանձնաժողովը՝ բաղկացած լոգոպեդից, հոգեբույժից, նյարդաբանից և այլն:

«Մեղսունակությունը ընկալման և գիտակցականի հետ կապված հարց է: Ես` որպես հոգեբան, կարող էի նրա վերաբերյալ կարծիք հայտնել, եթե հնարավոր լինել ձեռք բերել բնութագրեր այն մասին, թե արդյո՞ք գանգուղեղային տրավմա ունեցել է, ինչպե՞ս է անցել մանկությունը, պատանեկությունը, ո՞նց է հասել բանակ, ծառայության վեց ամիսների ընթացքում ի՞նչ վարք է դրսևորել: Իսկ այս պահին այս ամբողջ ինֆորմացիայի բացակայության դեպքում կարծիք հայտնելը կնմանվի սուրճի բաժակ նայելուն»,- ասաց հոգեբանը:

Զրուցել են նաև «Արմավիր» բժշկական կենտրոնի հոգեբույժ Ռոբերտ Ալեքսանյանի հետ: Նա հայտնել է, որ լինում են նորմայի և թեթև հետամնացության միջև ընկած սահմանային դեպքեր, երբ անձին շրջապատող անձինք կարող է երկար ժամանակ գլխի չընկնեն նրա հիվանդության մասին՝ համարելով նրանք մի քիչ խեղճ, միամիտ:  Ավելին՝ իր պրակտիկայում պատահել են նաև դեպքեր, երբ անձն այդ խնդրով նույնիսկ միջնակարգ կրթություն է ստացել:

 

 

Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում 
Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում