Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը չի բանակցում Ղազախստանի հետ այդ երկիր ռուսական ապրանքների մատակարարումների հնարավոր արգելքների կամ սահմանափակումների վերաբերյալ: Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Անդրեյ Վոլկովը: «Ոչ, մենք, ախր, ԵՏՄ ունենք»,- ասել է նա:
Այն մասին, որ Ղազախստանը պատրաստվում է արգելք կամ սահմանափակումներ սահմանել Ռուսաստանից ապրանքների ներկրման վրա, և որ ներկայումս ռուսական և ղազախական կողմերը ճշգրտում են ներկրման ծավալներն ու գնային պարամետրերը, փետվարի 6-ին հայտնել էր «Կոմերսանտը»՝ հղում անելով Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում և սննդամթերքի շուկայում աղբյուրներին:
Պաբերականի տեղեկությամբ՝ Աստանան պահանջում է էմբարգո սահմանել նավթամթերքների, ավտոմեքենաների և դրանց համար մարտկոցների, շինարարական կցամասերի, մսի, հավի ձվի, մակարոնի, հրուշակեղենի, ալյուրի և հյութերի վրա:
Թերթի տեղեկացմամբ՝ Ղազախական կողմն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ ռուբլու արժեզրկման պատճառով ղազախ արտադրողները չեն կարող գներով մրցել ռուսների հետ:









































