«Մաշինա վրեմենի» ռոք խումբը պառակտվում է Ուկրաինայի հարցում երաժիշտների տարբեր դիրքորոշումների պատճառով: Այս մասին ուկրաինական «Վեստի» թերթին ասել է խմբի մենեջեր Անտոն Չերնինը:
Նրա խոսքով՝ Անդրեյ Դերժավինը և խմբի տնօրեն Վլադիմիր Սապունովը ստորագրել են նամակ՝ հաջակցություն Ուկրաինայի և Ղրիմի հարցում Վլադիմիր Պուտինի դիրքորոշման: Ալեքսանդր Կուտիկովը կիսում է Մակարևիչի դիրքորոշումը և աջակցում Ուկրաինային:
Թերթը նշում է, որ հիմա «Մաշինա վրեմենի»-ի բոլոր համերգները չեղյալ են հայտարարվել՝ բացառությամբ Մոսկվայում մեկ շոուի: Ուստի երաժիշտները զբաղվում են իրենց անհատական նախագծերով:





































