Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, ով վնասվածք էր ստացել «Սևիլիա»-ի հետ խաղում, այսօր բուժզննման է ենթարկվել: Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ Ռամոսը շարքից դուրս է մնացել 5 ամսով:
«Ռամոսի վնասվածքը լուրջ է: Նա բաց է թողնելու 5 շաբաթ: Բայց մենք հավատում ենք Վարանին ու Նաչոյին: Նրանք լավ ֆուտբոլիստներ են, ովքեր խաղում են մեծ ցանկությամբ»,- հայտարարել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ վերոգրյալ խաղում «Ռեալ»-ը հաղթեց 2:1 հաշվով: Ռամոսը սահանկում կատարելիս ազդրի հետին մկանի վնասվածք ստացավ ու փոխարինվեց առաջին խաղակեսում:







































