Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կիսապաշտպան Արշակ Կորյանը Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի երիտասարդական թիմից ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է հոլանդական «Վիտես»: Նա մեկնաբանել է «Վիտես» տեղափոխության որոշումը:
«Հոլանդիայում առաջին ամիսը ծանրաբեռնված էր ինձ համար: Մեկ ամսվա դադարից հետո նորից մարզվում եմ: Այստեղ բոլոր վարժությունները գնդակով են: Նույնիսկ նախավարժանքն է գնդակով: Մարզումը բարձր արագության պայմաններում է անցնում: Դադարները քիչ են, մեծ է ինտենսիվությունը:
«Շալկե»-ի հետ մարզումային խաղում գոլ խփեցի, կատարեցի 2 գոլային փոխանցում: Դժվար էր 1 ամսվա դադարից հետո վերադարձնել մարզավիճակն ու ապացուցել՝ իրականում ինչի ես ընդունակ:
Առաջարկներ ունեի «Բենֆիկա»-ից, «Անդերլեխտ»-ից, բայց ցանկանում էի խաղալ Հոլանդիայում: Գիտեի, որ այստեղ ֆուտբոլի զարգանում է երիտասարդ խաղացողներով: Բազմաթիվ ֆուտբոլիստներ այս առաջնությունից տեղափոխվում են գրանդ ակումբներ:
Առաջարկներ ունեի նաև «Սպարտակ»-ից ու «Կուբան»-ից, բայց ապագաս Ռուսաստանում չէի պատկերացնում»,- հայտարարել է Կորյանը:





































