Խոսելով Գագիկ Ծառուկյանի դիտարկումից, թե գնդակն իշխանության դաշտում է, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Գնդակի հետ կապված, ինչ է, ուզում եք ձեր դաշտո՞ւմ լինի: Գնդակը բնականաբար ցանկացած երկրում իշխանության դաշտում է լինում, և իշխանությունը գնդակը խաղարկում և կայացնում որոշումներ ի նպաստ այդ երկրի և ժողովրդի»։
Հարցին, թե ելույթից դատելով՝ Գագիկ Ծառուկյանը արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունների է պատրաստվում, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ի մարտավարությունն է՝ պատրաստվել 2017-ի ընտրություններին:








































