Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մտաբերել է աշխարհի 2014 թվականի առաջնությունը, երբ Արգենտինայի հավաքականը հասավ եզրափակչին և զիջեց Գերմանիայի հավաքականին: Մեսսին ափսոսում է, որ իր թիմը չկարողացավ գոլ խփել եզրափակիչում:
«Աշխարհի առաջնությունում որոշ խաղերի արդյունքներն անսպասելի էին: Օրինակ, Իսպանիա-Հոլանդիա կամ Բրազիլիա-Գերմանիա:
Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ գերմանացիները կիսաեզրափակիչում այդքան էական առավելություն կունենան առաջին խաղակեսից հետո: Մեզ համար, սակայն, դա ոչինչ չէր նշանակում, քանի որ գիտեինք, որ եզրափակիչում ամբողջովին այլ ֆուտբոլ է լինելու:
Մենք բազմաթիվ հիանալի պահեր ունեինք, բայց չկարողացանք իրականացնել դրանք: Կարծում եմ` չենք կարող մոռանալ «Մունդիալ-2014»-ի եզրափակիչը»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մեսսիի խոսքերը:







































