Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Կևին Գրոսկրոյցը վնասվածքի պատճառով բաց կթողնի վեց շաբաթ, տեղեկացնում է «բզեզներ»-ի թվիթերյան միկրոբլոգը:
Պաշտպանն իր վնասվածքը ստացել է Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի` «Աուգսբուրգ»-ի դեմ խաղի 60-րդ րոպեին:
Նշենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Գրոսկրոյցը մասնակցել է 17 խաղի և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ «Բորուսիա»-ն 16 միավորով մնում է վերջին տեղում:








































