Իրավապաշտպանները և ընտանեկան բռնության դեմ հանդես եկող ակտիվիստները կոչ են անում հեռուստադիտողներին բոյկոտել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը:
Ինչպես հայտնում է Time-ը, Twitter-ում արդեն հայտնվել են հեշթեգներ #50DollarsNot50Shades (50 դոլար, այլ ոչ թե 50 երանգ) ու #50ShadesIsAbuse (50 երանգը վիրավորական է): Նրանք կոչ են անում զոհաբերել 50 դոլար ընտանեկան բռնության դեմ օգնության զոհերի հիմնադրամին:
Արշավին միացել են մի քանի կազմակերպություններ, ներառյալ Բռնության կին զոհերի օգնության լոնդոնյան կենտրոնն ու Սեքսուալ շահագործման հարցերով ազգային կենտրոնը:
ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 13-ին:







































