Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին պաշտպանել է Սթիվեն Ֆրային, ով Աստծո մասին իր խոսքերի համար քննադատության է ենթարկվել: Այս մասին գրում է The Times-ը:
Ավելի վաղ Ֆրայն իր հարցազրույցներից մեկում քրիստոնեության Աստծուն անվանել է բացարձակ մոլագար և անհավանական եսասեր: Ըստ Ֆրայի՝ դաժանությունը, որը ցուցաբերում են ոչ միայն մարդիկ, այլև բնությունը, ապացույցն է այն բանի, որ եթե Տիեզերքի արարիչը գոյություն ունի, ապա նա հրեշ է, ով հարգանքի արժանի չէ:
Ուելբիի կարծիքով՝ Ֆրայն իրավունք ունի Աստծո և քրիստոնեության դեմ արտահայտվելու առանց պատժի վախի:







































