Խաղալիքների արտադրող Lego-ն պայմանագիր է կնքել BBC Worldwide-ի հետ՝ «Բժիշկ Ով» սերիալի մոտիվներով առաջին կոնստրուկտորի արտադրության համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հավաքածուում կներառվեն մի քանի բժիշկներ, նրանց գործընկերները և հրեշներ՝ ասել է արտադրողը։
Նոր հավաքածուի կոնցեպցիան ընտրվել է Lego-ի համար գաղափարների մրցույթի շրջանակում։ Դրա հեղինակ է դարձել կոնստրուկտորի երկրպագու Էնդրյու Կլարկը, ում գաղափարն առցանց քվեարկության արդյունքերով դուր է եկել 10 հազար մարդու։









































