Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր Goal.com-ը, «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելին թիմի՝ առավոտյան կայացած մարզման ժամանակ հրաժեշտ է տվել ակումբակիցներին ու մարզչական անձնակազմին:
Իտալիայի ազգային հավաքականի 22-ամյա հարձակվողը մեկնելու է Միլան՝ բուժզննում անցնելու նպատակով:
Նշենք, որ «Միլան»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն դեռևս չեն հայտարարել տրանսֆերի կայացման վերաբերյալ:
Իտալացիները պատրաստ էին Մարիոյի տրանսֆերի համար 20-23 միլիոն եվրո վճարել, սակայն «քաղաքաբնակները» միայն 25 միլիոնի դեպքում էին պատրաստ հրաժարվել իտալացու ծառայություններից:








































