Հեղինակավոր Forbes-ը տեղեկացնում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դարձել է ֆուտբոլի պատմության առաջին ակումբը, որի արժեքը գերազանցել է 3 միլիարդ դոլարը:
Հաղորդման համաձայն՝ «Յունայթեդ»-ի արժեքը կազմում է 3.3 միլիարդ դոլար: Այդպիսով՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-ակի չեմպիոնը շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկ ակումբը:
Երկրորդ հորիզոնականում է «Դալաս Կովբոյս»-ը, որի արժեքն է 2.1 միլիարդ դոլար:







































