Apple ընկերությունը ծրագրում է մշակել սեփական որոնողական հարթակ։ Այս մասին է վկայում Apple-ի կայքում հայտնված թափուր աշխատատեղի մասին հայտարարությունը։
Ելնելով նկարագրությունից՝ կորպորացիան փնտրում է ԱՄՆ-ում Apple Search նախագծում մշակումների հարցերով մենեջեր։ Ենթադրյալ թեկնածուն կաշխատի ընկերության Կալիֆոռնիայի գրասենյակում։
Դեռևս հայտնի չէ՝ պատրաստվո՞ւմ է Apple-ը մշակել լայնամասշտաբ որոնողական համակարգ, որը կմրցակցի Google-ի հետ, թե՞ հարթակ՝ ներսում սեփական էկոհամակարգի որոնման համար, ինչպիսին Facebook-ինն է։









































