Պենտագոնի ղեկավարի թեկնածու Էշթոն Քարթերն աջակցել է Ուկրաինա զենք ուղարկելու գաղափարին։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Քարթերի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է ուկրաինացիներին օգնի ինքնապաշտպանվել։
Նրա թեկնածությանը նվիրված Կոնգրեսի լսումների ժամանակ Էշթոնը, պատասխանելով սենատոր Ջոն Մաքքեյնի հարցին Ուկրաինայի վերաբերյալ, հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ է խորհրդակցել ամերիկացի զինվորական առաջնորդների և ուկրաինական իշխանությունների հետ այն մասին, թե ինչ տեսակի սպառազինություն պետք է Վաշինգտոնը տրամադրի Կիևին։
«Ես հակված եմ աջակցել Կիևին զենք տրամադրելու որոշմանը, այդ թվում՝ մահաբեր զենք»,- ընդգծել է Քարթերը։
Ավելի վաղ Պորոշենկոն վստահություն էր հայտնել, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն Ուկրաինային մահաբեր զենք կմատակարարի։








































