Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Աուգսբուրգ»-ին:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով: Հանդիպման միակ գոլը խփեց հյուրերի ֆուտբոլիստ Ռաուլ Բոբադիլան:
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման դուրս եկավ հանդիպման 72-րդ րոպեին:
«Բորուսիա Դորտմունդ»-«Աուգսբուրգ»` 0:1
0:1 Բոբադիլա (50՛)





































