Կատալոնական «Բարսելոնա»-ն, որը դարպասապահ Վիկտոր Վալդեսին փոխարինող է որոնում, հետաքրքրված է «Բազել»-ի «առաջին համար» Յան Սոմերի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է tribalfootball.com-ը:
Հաղորդման համաձայն՝ 24-ամյա շվեյցարացին հայտնվել է կատալոնական թիմի հնարավոր ձեռքբերումների շարքում:
«Բարսելոնա»-ում կարծում են, որ Սոմերը հրաշալի կմերվի Տիտո Վիլանովայի հետ: Բացի այդ, հետաքրքրական է դարպասապահի ցածր տրանսֆերային արժեքը՝ ընդամենը 5 միլիոն եվրո:








































