2014թ. օգոստոսի վերջին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպառնացել է հրապարակել Ուկրաինայում սպանված կամ գերեվարված ռուս զինվորների հարյուրավոր մետաղե կրծքանշանների տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Հաղորդվում է, որ Մինսկում հանդիպման ժամանակ Պուտինը հերքել է Ուկրաինայում Ռուսաստանի զորքերի ներկայությունը, իսկ Պորոշենկոն Ռուսաստանի նախագահին համոզել է հաշտվել: Պուտինը Պորոշենկոյին ասել է, որ իր տրամադրության տակ կա 1.2 մլն զինվոր, և նրանք կարող են երկու օրում գրավել Կիևը և ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ցանկացած մայրաքաղաք:
Financial Times-ի հոդվածը պատրաստվել է ԵՄ ավելի քան 10 երկրների նախարարների, պաշտոնյաների, դիվանագետների, պաշտոնատար անձանց և հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ զրույցների արդյունքներով:
Financial Times-ի աղբյուրների խոսքով՝ Մինսկում հանդիպումը տեղի է ունեցել ուկրաինական կողմի պահանջով: Պորոշենկոն վախեցել է, որ եթե խաղաղություն կամ հաղթանակ չլինի, ինքը «2 օրում կկորցնի (պաշտոնը)»՝ ասել է արևմտյան դիվանագետներից մեկը:
Ուստի Պորոշենկոն զանգահարել է Պուտինին և ասել՝ եթե ռազմական գործողությունները չդադարեցվեն, Կիևը համացանցում կտեղադրի ռուս զինվորների բանակային մետաղե կրծքանշանները, ինչպես նաև կկապվի նրանց մայրերի և կանանց հետ՝ հայտնելու, թե որտեղ են նրանք:
Այդ պատմությունը հետո Պորոշենկոն պատմել է մի քանի արևմտյան պաշտոնյաների՝ չնայած ռուս ներկայացուցիչներն այն չեն հաստատում:









































