Սիրիայի արտգործնախարարությունը Հորդանանին կոչ է արել համագործակցել ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն»), «Ֆրոնտ ան-Նուսրայի» և նրանց հետ կապված ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Բացի դրանից՝ Սիրիայի իշխանությունները դատապարտել են ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից հորդանանցի օդաչու Մուազ Ալ-Կասասբեհի մահապատիժը՝ այն անվանելով «զզվելի»:







































