Իտալական La Gazzetta dello Sport պարբերականը հրապարակել է «Միլան»-ի նոր մարզադաշտի նախատիպը:
Ըստ նախագծի՝ մարզադաշտը տեղավորելու է 48.000 հանդիսական: Նախնական տվյալների համաձայն՝ մարզադաշտի արժեքը կազմելու է 320 մլն եվրո:
Եթե նախագիծը հաստատվի (քննարկումը տեղի է ունենալու մարտին), շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2016թ.: Նախատեսվում է կառույցը շահագործման հանձնել 2018թ.:
[#Gazzetta] Here is an example of what could be Milan’s new stadium. #ACMilan pic.twitter.com/7p5aIq23bp
— Passion AC Milan (@AcmPassion) February 4, 2015








































