Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ տարեկան ստանում է 3 մլն 700 հազար դրամ եկամուտ:
Մխիթարյանի եկամուտները գոյանում են միայն աշխատավարձից: Նա չի հայտարարագրել այլ եկամուտ, անշարժ և շարժական գույք, թանկարժեք իրեր, արժեթղթեր:
Պաշտոնը ստանձնել է 2015թ.-ի հունվարի 13-ին, մինչ այդ՝ 2011-2014-ին, զբաղեցրել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնը:










































