ԱՄՆ-ի պատվիրակությունը իր ներկայությամբ չի պատվել Ասիախաղաղօվկիանոսյան խորհրդարանական համաժողովը, որը անցկացվում է Վլադիվոստոկում: Դաշնային խորհրդի փոխխոսնակ Իլյաս Ումախանովը դրանում քաղաքական ոչ մի ենթատեքստ չի տեսնում: Նա հայտարարել է, որ ռուս-ամերիկայն հարաբերությունների սրման մասին խոսք չի գնում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Պատասխանելով լրագրողների հարցին ԱՄՆ-ի ներկայացուցիչների բացակայության վերաբերյալ՝ Ումախանովն ասել է, որ ԱՄՆ-ն ավանդաբար մեծ ոգևորություն չի դրսևորում Ասիախաղաղօվկիանոսյան համաժողովի և միջազգային այլ խորհդարանական հանդիպումների մասնակցության հարցում:
Նա նշել է, որ ինքն անձամբ այդ համաժողովին մասնակցում է 2003 թվականից և ամերիկյան պատվիրակությանը տեսել է հազիվ երկու անգամ:
Նշենք, որ համաժողովն ուղղված է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը և համագործակցության ընդլայնմանը:
2012-ի մայիսից Ռուսաստանը Ճապոնայից հետո ստանձնել է համաժողովի նախագահությունը: Ընթացիկ նստաշրջանի խոսնակն է ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալետինա Մատվիենկոն:









































