Հունվարի 28-ին Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին խորհրդակցություն կանցկացնի երկրի առաջատար քաղաքական կուսակցությունների, ներառյալ ընդդիմադիրների հետ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, հանդիպումը կայանալու է Կահիրեում՝ նախագահական պալատում, տեղի ժամանակով ժամը 18:00-ին:
Մուրսիի և Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ հանդիպման մասին տեղեկատվությունը հայտնվել է այն բանից հետո, երբ երկրի նախագահը հեռուստատեսությամբ հայտարարեց երեք քաղաքներում 30 օրով արտակարգ դրություն սահմանելու մասին:
Նախագահի հետ հանդիպմանը հրավիրվել են բոլոր առաջատար քաղաքական գործիչները, ներառյալ նախկին արտգործնախարար Ամր Մուսան և ձախ ուժերի առաջնորդ Համդին Սաբահը:
Եգիպտոսի առաջատար ընդդիմադիր կուսակցության («Փրկության ազգային ճակատ») ներկայացուցիչներն արդեն աջակցել են արտակարգ դրություն սահմանելու նախագահի գործողությանը, սակայն Մուրսիից պահանջել են գալիք երկխոսության հստակ մանրամասներ և երաշխքիներ, որ իրենց առաջարկները կիրագործվեն:
«Փրկության ազգային ճակատ»-ի ներկայացուցիչ Խալես Դավուդը նշել է, թե նախագահը չի հասկանում, որ հիմնական խնդիրն իր քաղաքականությունն է, սակայն նա ճիշտ ժամանակին է արտակարգ դրության սահմանելու
մասին որոշում կայացրել:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի Պորտ Սաիդ, Սուցե և Իսմայիլի քաղաքներում եգիտական հեղափոխության երկրորդ տարելիցին սկսված անկարգությունները երեք օրվա ընթացքում խլել են շուրջ 50 մարդու կյանք:








































