Հորդանանի իշխանությունները մահապատժի են ենթարկել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող 6 ահաբեկիչներից 2-ին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է գրոհայինների կողմից Հորդանանի ռազմաօդային ուժերի օդաչու Մուազ Ալ-Կասասբեհի ողջակիզման տեսագրությունը։
Ավելի վաղ Sky News Arabia-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին, հայտնել էր, որ երկրի իշխանությունները խոստացել են մահապատժի ենթարկել 6 ահաբեկիչներին, այդ թվում՝ իրաքցի կին ահաբեկիչ Սաջիդա Ալ-Ռիշաուին, որին ԴԱԻՇ-ը ձգտում էր փոխանակել օդաչուի հետ։
Հաղորդվում է, որ մահապատժի ենթարկվածներից մեկը հենց Սաջիդան է։
Հիշեցնենք, որ օդաչուն գրոհայիններին պատանդ էր ընկել այն բանից հետո, երբ նրա օդանավը դեկտեմբերի վերջին կործանվել էր սիրիական Ռաքքա քաղաքում։










































