Samsung հարավկորեական ընկերությունը մարտի 1-ին կներկայացնի իր նոր S6 ֆլագման սմարթֆոնը Galaxy Unpacked 2015 հատուկ միջոցառման ժամանակ, որը տեղի կունենա Բարսելոնում` Mobile World Congress (MWC-2015)-ի շրջանակներում, հաղորդում է Lenta.ru-ն:
Հրավիրատոմսի վրա առկա է What’s next գրությունը և ճկված գծի պատկեր: Համաձայն դրա`կարելի է եզրակացնել, որ Samsung-ը պատրաստում է կողային հատվածներից ճկվող էկրանով գաջեթ:
Վերլուծաբանների կարծիքով, հնարավոր է՝ ապագա սմարթֆոնը ստանա երկու կողային կողմերից ճկվող էկրան:







































