Փետրվարի 2-ին հիվանդանոցում 33 տարեկանում մահացել է անիմատոր և խաղային դիզայներ Մոնթի Օումը: Այս մասին հայտնել են Rooster Teeth-ի նրա գործընկերները ընկերության պաշտոնական կայքում:
Նշվում է, որ մահվան պատճառ է դառձել արտակարգ ալերգիկ ռեակցիան «պարզ բժշկական միջամտությանը»: Իսկ թե ինչպիսի գործընթացի մասին է խոսքը՝ ոչինչ չի ասվում:
Օումին հանրաճանաչություն է բերել RWBY անիմացիոն սերիալը: Ամերիկացին դրա ուղղությամբ աշխատում էր որպես ռեժիսոր և պրոդյուսեր:
Բացի այդ, Օոումը զբաղվել է նաև գեյմդիզայնով: 2008-ին նա մասնակցել է Afro Sanurai տեսախաղի ռազմական համակարգի մշակմանը`համանուն անիմացիոն սերիալի մոտիվներով:
http://youtu.be/iE-zt1K560U









































