Ճապոնական The Bank of Tokyo — Mitsubishi UFJ բանկում կսկսեն աշխատել մարդանման ռոբոտներ, հայտնում է The Telegraph-ը:
NAO անդրոիդները կունենան 3 մատ, 58 սմ երկարություն և կկշռեն 5.4 կգ։ Դրանք հեղինակել է ֆրանսիական Aldebaran Robotics SA ընկերությունը:
Դրանք պատասխանում են բանկի հաճախորդների հարցերին, կարող են խոսել 19 լեզվով, ինչպես նաև հասկանալ մարդկային հույզերը՝ վերլուծելով դիմախաղը:
«Ես կարող եմ օգնել ձեզ տարադրամ փոխանակել, արտասահման գումար փոխանցել, հաշվեհամար բացել բանկում, ինչպես նաև բացատրել բանկոմատի աշխատանքի սկզբունքը»,- ասում է ռոբոտը:









































