Մինչև 76.5 կգ քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Կարլ Ֆրոչը հրաժարվել է չեմպիոնական գոտուց:
37-ամյա բրիտանացին գոտու պաշտպանության համար մենամարտելու էր ապրիլի 25-ին՝ Լոնդոնում, բայց որոշել է առանց մենամարտելու հանձնել այն:
Չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդն է Ջեյմս Դիգեյլը, ով մենամարտելու է հավակնորդների ցուցակում հաջորդ բռնցքամարտիկի՝ ամերիկացի Անդրե Դիրելի հետ:
Boxing Scene-ի փոխանցմամբ՝ Ֆրոչ-Դիգեյլ մենամարտը կարող է կայանալ ավելի ուշ, քանի որ Ֆրոչը չի պատրաստվում ավարտել մարզական կարիերան:








































