Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի իր բելառուս գործընկերոջ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նախօրեին «Բելառուս 1» հեռուստաալիքը հայտնեց, որ Լուկաշենկոն Սոչիում է՝ կարճաժամկետ արձակուրդի, և ակնկալում է այնտեղ հանդիպել Պուտինի հետ:
«Այո, այդպիսի հանդիպում պատրաստվում է»,- Ria Novosti-ին ասել է Պեսկովը՝ չճշգրտելով հանդիպման ժամանակը:
Նրա խոսքով՝ երկու երկրների նախագահները երկկողմ հարաբերությունների հարցեր կքննարկեն: