Monday, 29 06 2026
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ

Հայ ժողովուրդը ստեղծեց իր բանակը՝ ասելու համար միայն մեկ նախադասություն. «Բավական է». Ս. Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

Զինված ուժեր չունենալը թերևս ոչ մի ժողովրդի կյանքում չի ունեցել այնպիսի ծանր ու ողբերգական հետևանքներ, որքան մեզ համար: Գուցե սա է պատճառը, որ մեր բանակը ստեղծման օրվանից զգացել է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը: Ստեղծված օրվանից եղել է ժողովրդական բանակ:

Ավելորդ չէ հիշել, որ մենք՝ որպես ազգ և հասարակություն, մտադրություն չենք ունեցել ստեղծելու և պահելու այնպիսի բանակ, ինչպիսին ունենք այսօր: Մենք ստիպված ենք եղել կազմակերպելու մեր ուժերը մեզ պարտադրված պատերազմում պաշտպանվելու համար: Մենք ստիպված ենք եղել կազմակերպվելու՝ կանխելու համար այն կոտորածներն ու էթնիկ զտումները, որոնք մեթոդաբար իրականացվում էին մեր և աշխարհի աչքի առաջ: Ավելին՝ մեզ հրապարակավ և պաշտոնապես սպառնում էին նոր կոտորածներով ու նոր էթնիկ զտումներով: Այդ սպառնալիքներն ավելի քան իրական էին: Դրանց մի մասը նույնիսկ իրականացվեց ինչպես այդ օրերին, այնպես էլ հետագայում:

Ահա այս ճակատագրական պահին էր, որ մեր ժողովուրդը գրեթե զրոյից ստեղծեց իր բանակը: Պատերազմի, շրջափակման ու սովի պայմաններում հայ ժողովուրդը ստեղծեց իր բանակը՝ ասելու համար միայն մեկ նախադասություն. «Բավական է»: Հայի հետ և աշխարհում որևէ մեկի հետ չի կարելի խոսել յաթաղանի և սպառնալիքների լեզվով:

Հայոց բանակը վեր խոյացավ այնպես, ինչպես չէր հաշվարկել ու չէր կարող հաշվարկել հակառակորդը: Մարտի դաշտ իջավ Կարմիր Վարդանների մի այնպիսի սերունդ, որի գոյության մասին գաղափար չունեին ոչ հակառակորդի քարոզչությունը և ոչ էլ այդ քարոզչությամբ մոլորվածները: Իջավ ասելու. «Բավական է»:

Ընկան հերոսներ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ վերադարձրին ապրելու մեր իրավունքն ու մեր արժանապատվությունը: Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, որոնց խիզախումով այսօր մեր բանակն արժանիորեն կոչում ենք հաղթական բանակ: Ուժ, որ պարտադրեց հակառակորդին զինադադար և հարաբերական խաղաղություն: Ուժ, որ պահպանում է այդ խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, որ եղավ ու լինելու է Արցախի հուսալի թիկունքը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Իմ համոզմունքն է, որ Արցախի և Հայաստանի դեմ պատերազմը սանձազերծվել է և պարբերաբար բորբոքվել է հիմնականում մեկ պատճառով: Մեր ուժը և ներուժը թերագնահատել են: Իսկապես մտածել են, որ կարելի է հեշտ և արագ հաղթանակ տանել: Այս թերագնահատումը շատ ծանր է նստել բոլորի վրա, ունեցել է ողբերգական հետևանքներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար:

Հայաստանի զինված ուժերն այսօր այլևս դժվար է թերագնահատել: Սա լրջագույն կռվան է՝ հօգուտ խաղաղության պահպանման: Հեշտ և արագ պատերազմների մասին հեքիաթներին այլևս ոչ ոք չի հավատում:

Հայոց բանակի սիրելի՛ զինվորներ և սպաներ,

Մենք պատերազմ չենք սկսել ու չենք սկսելու: Սա ակնհայտ է: Նույնիսկ այն պահերին, երբ կռվի դաշտում ունեցել ենք միանշանակ առավելություն, մենք չենք դադարել պնդել, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում: Մաղթում եմ ձեզ, որ ձեր մասնագիտական և բարոյական բարձր ունակությունները ցուցաբերեք միայն զորավարժությունների ժամանակ, ինչին մենք ականատես ենք եղել բազմիցս: Մաղթում եմ, որ ձեր այդ կարողությունները երբևէ պետք չգան ձեզ, և դուք ստիպված չլինեք դրանք կիրառել պատերազմի դաշտում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Բանակի ծննդյան օրը տոն է, որը մենք նշում ենք ազգովի: Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ ու փառավոր տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ բարձր տրամադրություն, խաղաղ երկինք: Այդ խաղաղ երկնքի համար մենք կրկին ու կրկին պարտական ենք մեր բանակին:

Փա՛ռք Հայոց բանակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում