Թուրքիայի զինված ուժերը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում նախորդ տարի երկրի ներսում և դրանից դուրս իրականացրած գործողությունների արդյունքում վնասազերծել են 1558 ահաբեկչի: Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտնել են Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի ղեկավարությունից՝ պատասխանելով 2012 թ. ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում իրականցված գործողությունների, վնասազերծված ահաբեկիչների և բռնագրավված զինամթերքի թվաքանակի հետ կապված հարցերին:
Ըստ այդ տեղեկության՝ գործողությունների ընթացքում առգրավվել է 3 ականանետ և 280 ական, 420 ինքնաձիգ, 51 ատրճանակ, 8 հակաօդային զենք, 38 նռնականետ՝ իրենց 221 նռնականերով, 764 ձեռքի նռնակ, 48 հազար այլատեսակ ռազմամթերք, 3350 կիլոգրամ քաշով պայթուցիկ նյութեր:
Ըստ ղեկավարության տվյալների` նախորդ տարվա ընթացքում Իրանի հյուսիսում իրականացված 86 օդային գործողությունների արդյունքում ոչնչացվել է ահաբեկչական կազմակերպություններին պատկանող 426 թիրախ:







































