Իրանում ձերբակալվել են «Արման», «Էթեմադ», «Բեխար», «Շարղ» թերթերի և «Ասեման» օրաթերթի մի խումբ լրագրողներ և թղթակիցներ,- հաղորդում է MehrNews-ը:
Մամուլի աշխատակիցները ձերբակալվել են վաղ առավոտյան իրենց աշխատավայրերում:
Լրագրողները մեղադրվում են հակահեղափոխական պարսկերեն պարբերականների հետ համագործակցության մեջ:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:









































