Սիոնիզմին վերջ դնելը պետք է լինի մուսուլմանների միավորման հիմնական նպատակներից մեկը,- հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
«Հանգամանքներում, երբ կաշառված, անկիրթ և արյունռուշտ սիոնիստներն օկուպացնում ու ոչնչացնում են ճնշված ժողովուրդներին, մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք»,- ասել է նա:
Այսպիսի ելույթով Ահմադինեժադը հանդես է եկել Թեհրանում տեղի ունեցած Միասնության իսլամական միջազգային 26-րդ կոնֆերանսի ժամամանկ, որը տեղի է ունենում հենց նույն օրը, երբ ամբողջ աշխարհը նշում է Հոլոքոստի հիշատակության օրը:
Ահմադինեժադն ավելացրել է, որ մուսուլմանները պետք է միավորվեն արևմտյան տերությունների չարի և սպառնալիքների դեմ: Նա նշել է, որ մոնոթեիզմը, արդարությունն ու սերը մարդկանց հանդեպ մուսուլման ժողովուրդների միասնության նպատակների թվում են:
Նա քննադատել է մուսուլմանների միջև հակասությունների գոյությունն ու հայտարարել, որ Սուրբ Ղուրանի և Մուհամմեդ մարգարեի ոչ ճիշտ մեկնաբանումն է այդպիսի տարբերությունների պատճառը,- փոխանցում է MIGnews-ը: