Ռուս և ամերիկացի ճանաչված պոետ, դրամատուրգ, թարգմանիչ, 1987-ին գրականության Նոբելյան մրցանակի արժանացած Իոսիֆ Ալեքսանդրովիչ Բրոդսկին ծնվել է 1940-ի մայիսի 24-ին Լենինգրադում:
Իր առաջին բանաստեղծություններն Իոսիֆը գրել է 16 տարեկանում: 1959-ին նա հաստատապես որոշել է նվիրվել պոեզիային:
1963-ի նոյեմբերի 29-ին «Երեկոյան Լենինգրադ» թերթում հրապարակվել է «Գրականությանը մոտ բզզոց» նամակը՝ ընդդեմ Բրոդսկու ստեղծագործության: 1964-ին Բրոդսկին ձերբակալվել է «պորտաբուծության» մեղադրանքով: Նրա աքսորն անցել է Արխանգելսկի մարզի Նորինսկայա գյուղում: Աքսորի ժամանակ նա շարունակել է գրել. «Անձրևի աղմուկը…», «Երգ», «Ձմեռային փոստ»:
5 տարվա փոխարեն, որ դատապարտվել էր պոետը, նա աքսորված է եղել կես տարի. Ախմատովայի, Շոստակովիչի և այլ արվեստագետների ջանքերի շնորհիվ նա վերադարձել է Լենինգրադ:
1972 թ. նա լքել է հայրենիքը: Մեկնել է ԱՄՆ, որտեղ արժանացել է ընդունելության և ստացել է նորմալ պայմաններ աշխատելու համար: Նա ռուս գրականություն է դասավանդել համալսարաններում ու քոլեջներում: Շարունակել է բանստեղծություններ գրել ռուսերենով և արձակ՝ անգլերենով:
1987-ի դեկտեմբերին ստացել է գրականության Նոբելյան մրցանակ, իսկ 1992-ի ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Գրադարանի մրցանակակրի կոչում:
Իոսիֆ Բրոդսիկին մահացել է ինֆարկտից 1996-ի հունվարի 28-ին Նյու Յորքում: Թաղված է Վենետիկի Սան Միկելե կղզու գերեզմանատանը:







































