Իսպանացի աշխարհահռչակ լրագրող Գիլյեմ Բալագեն հայտարարել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի պատրաստվում գնել Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Վարանի տրանսֆերը:
«Դա սուտ է: Վարանը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»,- գրել է Բալագեն թվիթերյան իր միկրոբլոգում:
Հավելենք, որ Վարանի գործող պայմանագրի ժամկետը Մադրիդի «Ռեալ»-ի հետ լրանում է 2020 թվականին:









































