ՌԴ-ն մեկ տարով պաշտոնապես դադարեցնում է կապը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հետ: Կապ կպահպանվի միայն առանձին պատգամավորների հետ ազգային խորհրդարանների մակարդակով: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Պետդումայի միջազգային հանձնաժողովի նախագահ և ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պաշկովը:
«Մենք խզում ենք բոլոր պաշտոնական հարաբերությունները ԵԽԽՎ-ի հետ: Միակ կապը, որոնք մենք պատրաստ ենք պահել, այն քաղաքական գործիչների հետ է, ովքեր հանդես են եկել Ռուսաստանին լիազորություններից զրկելու դեմ»,- ասել է Պուշկովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
Նա պարզաբանել է, որ ԵԽԽՎ-ի հետ բոլոր պաշտոնական կապերը խզված են մինչև 2015 թ. վերջը և հավելել, թե այդ կապի խզումը նշանակում է, որ Եվրոպայի խորհրդի հատուկ առաքելությունները ևս չեն կարող ժամանել Ռուսաստան: