Մայրության և գեղեկցության օրվա առիթով և Հայաստանի խոցելի համայնքներում նորածնային առողջության բարելավման համատեղ ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Մաքուր ջուր» ընկերությունը Նոյեմբերյանի հիվանդանոցին կտրամադրեն նորածնային առողջության պահպանման համար անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներ: Այս բուժսարքավորումները հնարավորություն կտան հիվանդանոցին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել նորածինների կյանքը փրկելու տեղում` առանց կենտրոնական հիվանդանոց տեղափոխելու:
Նոյեմբերյանի հիվանդանոցը ամեն տարի մոտ 400 ծնունդ է ընդունում և քաղաքի ու մոտակա 17 գյուղերի շուրջ 20,000 բնակչությանը մատուցում է տարբեր տիպի բժշկական ծառայություններ՝ ներառյալ ծնունդների ընդունումը:
Համաձայն պաշտոնական վիճակագրության` Հայաստանում մինչև 1 տարեկան երեխաների մահվան դեպքերի 70%-ը տեղի է ունենում կյանքի առաջին 28 օրվա ընթացքում, այսինքն՝ նեոնատալ փուլում: Այս մահերի մեծ մասը հնարավոր կլիներ կանխարգելել, եթե այդ երեխաներին ժամանակին տրամադրվեր պատշաճ անտենատալ և նեոնատալ խնամք, վերականգնողական ծառայություններ, և եթե հիվանդանոցները հագեցած լինեին անհրաժեշտ բուժսարքավորումներով:







































